Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ԱՄՆ վարչակազմին կոչ է արել Իրանի դեմ շարունակվող պատերազմի պատճառով չկրճատել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը։
«Իմ կոչը ԱՄՆ-ին մնում է նույնը՝ չմոռանալ այն փաստը, որ Ուկրաինան և այն հարցը, թե ով է հաղթելու այս պատերազմում և ինչպես է այն ավարտվելու, նույնպես կենտրոնական դեր են խաղում Եվրոպայում ԱՄՆ-ի անվտանգության շահերում»,- հայտարարել է նա։
Գերմանիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ միջազգային գործընկերները զենք են մատակարարում Ուկրաինային «իր պաշտպանական պայքարում՝ ագրեսորի դեմ, որը փորձում է զավթել ուկրաինական տարածքը», գրում է DW-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել էին, որ Իրանի դեմ պատերազմում եվրոպական աջակցության բացակայությունը հետևանքներ կունենա Ուկրաինային զենքի մատակարարման համար։
Պենտագոնն ուսումնասիրում է Ուկրաինայի համար եվրոպացիների գնած ամերիկյան զենքը Մերձավոր Արևելքում վերատեղակայելու հնարավորությունը, քանի որ Իրանի հետ պատերազմը սպառում է զինամթերքի պաշարները, գրում է Washington Post-ը։





























