ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջում է տարածքներ հանձնել Ռուսաստանին՝ նախքան ամերիկյան անվտանգության երաշխիքներ ստանալը, սուտ է անվանել, հաղորդում է BBC-ն։

«Դա սուտ է։ Ես տեսա, թե ինչպես է նա դա ասում, և ափսոս, որ նա դա ասաց, քանի որ գիտի, որ դա ճիշտ չէ»,- ըստ Ֆրանսպրես գործակալության՝ Փարիզում G7-ի արտգործնախարարների հանդիպումից հետո, շեշտել է Ռուբիոն։

Ռուբիոն նշել է նաև, որ Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան զենքը ներկայում չի ուղղորդվում Մերձավոր Արևելք՝ Իրանի դեմ պատերազմի համար, սակայն դա կարող է տեղի ունենալ ապագայում։

Զելենսկին այս շաբաթ Reuters-ին հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ իր զորքերը դուրս բերելու Դոնբասի մնացած հատվածից՝ ԱՄՆ-ից որոշակի անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ ԸստԶելենսկու՝ նման քայլը կլինի և՛ բարոյապես սխալ, և՛ վտանգավոր՝ ոչ միայն Ուկրաինայի, այլև Թրամփի հեղինակության համար։