ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը «կարող է» Ուկրաինայից զենքը վերաուղղել Մերձավոր Արևելք, սակայն «դեռևս դա չի արել», հաղորդում է CNN-ը։
«Դա դեռ տեղի չի ունեցել, սակայն հնարավոր է։ Եթե Միացյալ Նահանգները ռազմական կարիք զգա, լինի դա պաշարների համալրում, թե Միացյալ Նահանգների ազգային շահերից բխող որևէ առաքելության իրականացում, մենք միշտ առաջին տեղում կլինենք»,- հայտարարել է Ռուբիոն։





























