ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում և Ասիայում պետք է աջակցեն Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման ջանքերին Իրանի հետ պատերազմի ավարտից հետո, հաղորդում է CNN-ը։

«Անմիջապես այս ամենի ավարտից և մեր նպատակներին հասնելուց հետո մեր առջև ծառացած անմիջական մարտահրավերներից մեկը Իրանն է, որը կարող է որոշել Հորմուզի նեղուցում վճարովի համակարգ ստեղծել։ Դա ոչ միայն անօրինական է, այլև անընդունելի, վտանգավոր է ամբողջ աշխարհի համար, և կարևոր է, որ աշխարհը դրան հակազդելու ծրագիր ունենա»,- ուրբաթ Ֆրանսիայում G7-ի արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարել է Ռուբիոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է դաշնակիցներին՝ նեղուցի անվտանգության ապահովման հարցում պարտավորված չգալու համար, քանի դեռ պատերազմը շարունակվում է։

Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կմասնակցի» պատերազմից հետո ձեռնարկված ջանքերին, սակայն եվրոպական և ասիական երկրները «շատ բան ունեն վտանգի տակ և պետք է զգալի ներդրում ունենան»։ Նա շեշտել է, որ դաշնակիցները դրականորեն են արձագանքել իր ուղերձին։

Նա միաժամանակ, կարծես թե թերագնահատել է այն ենթադրությունը, որ նրանք վրդովված էին վերջին շաբաթների ընթացքում Թրամփի բազմիցս հնչող քննադատություններից։