Իսրայելը հարվածներ է հասցել Իրանի երկու խոշորագույն պողպատաձուլական գործարաններին, էլեկտրակայանին, քաղաքացիական միջուկային օբյեկտներին և այլ ենթակառուցվածքներին։ Այս մասին  հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Իսրայելի հայտարարությունը նրա մասին, որ գործել է ԱՄՆ-ի հետ համակարգված, հակասում է ԱՄՆ նախագահի կողմից դիվանագիտական ​​բանակցությունների վերջնաժամկետի երկարաձգմանը։

Իսրայելը ՇԱՏ բարձր գին է վճարելու իր հանցագործությունների համար»,- նշել է Իրանի արտգործնախարարը։