ԱՄՆ Պետքարտուղարությունը մինչև 10 միլիոն դոլար է առաջարկել իրանական կապեր ունեցող հաքերների, դրանց  թվում՝  Handala խմբի մասին տեղեկությունների համար։

Այդ քայլը կատարվել է, երբ հայտարարվել է, որ Իրանի հետ կապեր ունեցող հաքերները կոտրել են ՀԴԲ տնօրեն Քաշ Պատելի անձնական էլեկտրոնային փոստի հաշիվը և նյութերը հրապարակել են համացանցում։