Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) և BlackRock-ի նախագահ Լոուրենս Դուգլաս Ֆինկին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Դոլմաբահչեի Էրդողանի գրասենյակում փակ դռների հետևում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և WEF-ի համանախագահ Ալոիս Ցվինգգին։

Նշենք, որ BlackRock-ը կառավարում է աշխարհի ցանկացած այլ ներդրումային ընկերությունից ավելի շատ ֆոնդեր, որոնց ակտիվների ընդհանուր գումարը գերազանցում է 10 տրիլիոն դոլարը։