Մարտի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև, հաղորդել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Զրույցի ընթացքում խոր մտահոգություն է հայտնվել տարածաշրջանային իրավիճակի շարունակական սրման վերաբերյալ։

Շեշտվել է տարածաշրջանում ռազմական բախումների արագ դադարեցմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերի ամրապնդման անհրաժեշտությունը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցերի շուրջ։