Երեկ` մարտի 6-ին, Բաքվում ոստիկանների կողմից ծեծված ընդդիմադիր «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստներից Ջաբար Սավանլըն եւ Դեյանեթ Բաբաեւը հոսպիտալացվել են: Այդ մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը: Նրանից առաջինը վնասվածք է ստացել կողային հատվածում, մյուսը գլխից է վիրավորվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ մարտի 6-ին «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության մոտ 100 ակտիվիստ փորձել են ակցիա կազմակերպել` ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Մեհմեդ Մեջիդլիի եւ Բաբաք Հասանովի, ովքեր բանտում ենթարկվել են ֆիզիկական բռնությունների:
Բաքվի ոստիկանության աշխատակիցները կասեցրել են ակցիայի կազմակերպումը եւ հերթական անգամ ուժ կիրառել ակտիվիստների դեմ:



























