Ռուսաստանից Վրաստան է արտաքսվել «օրենքով գող» Կոբա Ծերծվաձեն, ով հայտնի է «Կոբա Քութաիսկի» կամ «Բաղդադսկի» մականուններով:
2009թ. Ցերցվաձեն ձերբակալվել էր Մոսկվայի տարածքում թմրանյութերի պահման համար եւ դատապարտել էին երեք տարվա ազատազրկման: Պատիժը կրելու ընթացքում պարզվել էր, որ նա ապօրինի է գտնվում ՌԴ տարածքում եւ նրա անձնագիրը չեղյալ էին հայտարարել:
Պատժաժամկետը լրանալուց հետո քրեական հեղինակությանը վտարել էին Վրաստան:
«Ռոսբալթի» տեղեկություններով «Կոբա Քութաիսսկին» այսպես կոչված «աշխատանքային օրենքով գող» է: Նա ոչ միայն վերահսկել է բնակարանային գողերի գործունեությունը, այլեւ ինքն էլ մասնակցել է գողություններին: Նա պատկանում է Տարիել Օնիանիի կլանին, ով պատերազմում է Ասլան Ուսոյանի հետ:
Կոբան Վրաստանում հետախուզման մեջ է կողոպուտների մեղադրանքով:


























