Սեփական տան բակում` փորձելով սատկացնել օձին, Թեքսասի բնակչուհին վառել է տունը:

Ոստիկանության տվյալներով` կինն օձին նկատել է մաքրություն անելիս եւ, անմիջապես բենզին լցնելով օձի վրա, վառել է նրան: Վառվող օձը մտել է հարդի դեզի մեջ, որի հետեւանքով սկսել է վառվել նաեւ դեզը եւ կրակը բռնկել է ողջ տունը, հաղորդում է  ksla.com-ը:

Թեեւ հրշեջների բոլոր ջանքերին` տունն ամբողջությամբ այրվել է: Վնասվել է նաեւ հարեւան տան մի կողմը:

Հրդեհի հանգամանքների հետաքննությունը դեռ շարունակվում է, սակայն ոստիկանությունը կարծում է, որ հրդեհի պատճառն օձին վառելու փորձն է եղել: