Հյուսիսկորեական պետական Uriminzokkiri պորտալը քարոզչական տեսահոլովակ է տեղադրել՝ ԿԺԴՀ-ի դեսանտների դեպի Հարավային Կորեա նպատակային առաջխաղացման վերաբերյալ: Տեսանյութն անվանվել է «Եռօրյա կարճատեւ պատերազմ»:
Կադրի հետեւում ասվում է, որ համաձայն սցենարի, ԿԺԴՀ-ն «կգրավի Սեուլն ու այլ քաղաքներ եւ պատանդ կվերցնի 150 հազարից ավելի ամերիկացիների»: Հյուսիսային Կորեան այդպիսի հնարավորություն իրոք ունի. Պաշտոնական տվյալներով՝ Հարավային Կորեայում բնակվում են 130 հազար ներգաղթյալ ամերիկացիներ, բացի այդ, այնտեղ գտնվում է նաեւ 28 հազար ամերիկացի զինծառայող:
Համաձայն սցենարի՝ պատերազմի երրորդ օրը Սեուլում ու հարավկորեական այլ քաղաքներում խառնաշփոթ կտիրի: Այնտեղ չի լինի ոչ սնունդ, ոչ էլ՝ ջուր:
2013 թվականի փետրվարին, ԿԺԴՀ-ն արդեն նկարահանել էր նմանատիպ քարոզչական տեսանյութեր: Նրանցից մեկում պատկերվել էր ԱՄՆ քաղաքների փլուզումն, ընդ որում տեսահոլովակի մեջ օգտագործվել են կադրեր ամերիկյան Call of Duty: Modern Warfare 3 խաղից: Այնուհետեւ Հյուսիսային Կորեայի կողմից հրապարակվել է եւս մեկ հակաամերիկյան տեսանյութ, որի մեջ ցուցադրվել է, թե ինչպես է ԱՄՆ զինծառայողներն ու անձամբ նախագահ Բարաք Օբաման վառվում դժոխքի կրակներում:











