«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների աղետալի վիճակի մասին պատմող երկու ֆիլմերի:

«Ադրբեջան․ միասնություն արյան վրա» եւ «Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց» վավերագրական ֆիլմերը մրցանակի են արժանացել՝ Կովկասի բնիկ ժողովուրդների խնդիրները վերհանելու եւ միջազգային հանրության դատին լավագույնս ներկայացնելու համար: