Երեւանում հասրակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունն, այսօր՝ օգոստոսի 9-ին, երթ է անցկացրել Ազատության հրապարակից դեպի Երևանի քաղաքապետարան, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: (ֆոտոռեպորտաժ)
Երթի մասնակիցները անցորդներին կոչ են արել միանալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը պահանջող ակտիվիստներին: Նրանց ձեռքին կային պաստառներ՝ «Երեքից մեկն էլ ես եմ» վերտառությամբ: Խոսքը քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած երեք երիտասարդների մասին է:
Պաստառներից մեկի վրա գրված էր հայտնի «Իմ փոքրիկ նավակ» երգի ձեւափոխված տարբերակը.
«Պատրաստեց Տարոն ձյաձյան, մի փոքրիկ թղթեր նավակ,
Իջեցրեց նավակը նա, շատ-շատ ջրող մայթերի վրա:
Տարոնը անհետացավ, դռների հետեւն անցավ,
Երկնքից անձրեւ կանչեց, ու մեր ակտիվիստներին ջրեց:
Իմ փոքրիկ նավան, իմ փոքրի նավակ,
Կհասնեն արդյոք Տարոնի սենյակ,
Թե ճանապարհին կանգնեցրեց քամին, Ու քեզ զգացիր քաղմասի ճամփեն»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











