Հայաստանի Վարչապետ Տիգրան Սարգսյանն, այսօր՝ օգոստոսի 9-ին, հյուրընկալվելով Սևանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցներին, անակնկալ է մատուցել՝ երգելով «Բարով եկար սիրուն կռունկ» երգը:

Նա սկզբում ծանոթացել շարժման մասնակիցների առօրյային, ճամբարի պայմաններին, զրուցել է ճամբարականների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին և ներկայացրել իր տեսլականը Հայաստանի զարգացման հարցում:

Տիգրան Սարգսյանը ճամբարականների հետ միասին երգել է «Էրեբունի-Երևան» երգը, ապա ձեռքն է վերցրել կիթառն ու երգել «Բարով եկար սիրուն կռունկը»:

Տեսանյութը՝ HayNews.am-ի