Ռուսաստանի մի շարք տարածքներում ջրհեղեղներ են: Աղետի ենթարկված տարածաշրջանները գնալով ավելանում են:  Տեղեկություններ են ստացվել զոհերի մասին:

Ամուրի մարզի գյուղերից մեկում «Ժիգուլի» մեքենան, որում գտնվել է վեց մարդ,  հայտնվել է ճանապարհի հեղեղատի մեջ,  որն առաջացել էր  հորդառատ անձրեւների հետեւանքով: Վարորդը եւ ուղեւորներից երկուսը` կինը ու չորս տարեկան երեխան տեղում մահացել են: Երեք երեխաներին տեղափոխել են հիվանդանոց:

Ամենաբարդ իրավիճակն ստեղծվել է Հեռավոր Արեւելքում, որտեղ տեղատարափ անձրեւները չեն դադարում: Խաբարովսկի երկրամասի, Պրիմորիեի, Հրեական ինքնավար մարզի տարածաշրջանները պատրաստվում են հնարավոր արտակարգ իրավիճակների:

Չելյաբինսկի մարզում եւս ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել: Աղետի գոտում գրեթե երկու հազար մարդ է հայտնվել: Զինվորականները լողացող փոխադրամիջոցներ են ուղարկել տարածաշրջան: Այստեղ եւս զոհեր կան. Յուժնի կոչվող բնակավայրում չորս մարդ է զոհվել: