Անցած հանգստյան օրերի ընթացքում Տյումենում ավելի քան 800 աշխատանքային ներգաղթյալներ են ձերբակալվել։ Նրանց ձերբակալել են ոստիկանական ստուգայցի ընթացքում։

Իրավապահները ստուգայց են անցկացրել քաղաքի երկու խոշոր շուկաներում եւ 2 շինարարական օբյեկտներում։ Այս մասին հաղորդում է «Գազետա Տրուդ»-ը։

Հայտնաբերվել են նաեւ մեծ քանակությամբ կեղծված ապրանքներ։

Օգոստոսի 11-ին Պերմում տեղի ունեցած ստուգայցի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 400 աշխատանքային ներգաղթյալ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։