Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում, օգոստոսի 12-ի երեկոյան սարսափելի ավտովթար է տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ վթարի հետեւանքով զոհվել է 6 մարդ. 5 մարդ զոհվել է տեղում, իսկ «ՎԱԶ-2114» ավտոմեքենայի ուղեւորուհին մահացել է հիվանդանոցում:
Մարդատար ավտոմեքենան բախվել է բենզատարին Ստավրոպոլի երկրամասի Ալեքսանդրովսկոյե մայրուղու վրա: Life News-ի փոխանցմամբ՝ ավտովթարի մեղավորը «ՎԱԶ-2114»-ի վարորդն է եղել, որը գյուղական ճանապարհից մտել է գլխավոր մայրուղի եւ չի զիջել բենզատարին:
Բախման հետեւանքով «ԿամԱԶ»-ը մի քանի տասնյակ մետր հրելով տարել է մարդատար մեքենային: Սարսափելի հարվածից «ԲԱԶ-2114»-ում գտնվողները տեղում զոհվել են: Հսկայական բենզատարը շրջվել է եւ բենզինի արտահոսք է սկսվել:
Ականատեսները նետվել են բեռնատարի վարորդին փրկելու, որը դեռ կենդանի է եղել, բայց արգելափակված՝ սրահում:
Բենզատարի հանկարծակի պայթյունը թույլ չի տվել մարդկանց մոտենալ մեքենային եւ դուրս բերել վարորդին:











