21-ամյա Գարիկ Ավետիսյանը, ով վթարի պահին եղել է Jenee-ի ավտոմեքենայում, չի կարողանում հիշել, թե ինչպես է տեղի ունեցել սարսափելի վթարը: Նա մինչ օրս հակաշոկային բաժանմունքում է:

Life News-ի հետ զրույցում նա պատմել է, որ այժմ պետք է անշարժ պառկի, քանի որ ողնաշարի հետ կապված խնդիր ունի: Իրականում Գարիկը մտահոգվում է ոչ թե իր առողջության, այլ այն բանի համար, որ հարազատ մարդ է կորցրել:

Գարիկը պատմել է, որ լավ էր ճանաչում «Ժենյային»: Նա հարբած չի եղել: Հիշում է միայն, որ աջից ու ձախից վազանց էին կատարում, իսկ հենց վթարի պահը չի հիշում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին տեղի ունեցած սարսափելի վթարի արդյունքում զոհվել էր 3 մարդ: Վթարի արդյունքում երկու ավտոմեքենաների վարորդները, այդ թվում՝ Եվգենի Մելքոնյանը, տեղում մահացել են: Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է նաեւ 20-ամյա Էմիլիա Լատիպովան, ով վթարի արդյունքում կոմայի մեջ է ընկել:

Տեսագրությունից երեւում է, որ սարսափելի վթարի մեղավորը եղել է ջիպի վարորդը՝ ռեփերը: Այն դուրս է եկել հանդիպակաց գիծ, որտեղ էլ բախվել է մյուս մեքենային:

Մոսկվայի հարավում տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ռեփեր Jenee-ին՝ Եվգենի Մելքոնյանը 

Մոսկվայում Jenee-ի՝ Եվգենի Մելքոնյանի, մասնակցությամբ վթարի արդյունքում եւս երկու հայեր են տուժել