Մոսկվայում ռեփեր Jenee-ի՝ Եվգենի Մելքոնյանի, մասնակցությամբ խոշոր վթարի զոհերի թիվը հասել է 3-ի։ Մոսկվայի 7-րդ կլինիկական հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է 20-ամյա էմիլիա Լատիպովան, ով հիվանդանոց է հասել կոմայի մեջ։

Life News-ը հրապարակել է վթարի արդյունքում տուժածների ցուցակը, որոնց թվում կան նաեւ երկու հայեր՝ Ford-ի 15-ամյա ուղեւորուհի Վիկտորիա Կարապետյանն ու BMW-ի ուղեւոր, 21-ամյա Գարիկ Ավետիսյանը։ Հիշեցնենք, որ վերջինիս վարորդը եղել է Մելքոնյանը։

Գարիկ Ավետիսյանն ունի տարբեր վնասվածքներ,սակայն գիտակից է։ Վիկտորիա Կարապետյանին դուրս են գրել։ Վթարից մոտ մեկ շաբաթ առաջ Եվգենի Մելքոնյանը զրկվել էր վարորդական իրավունքներից՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար։

Վթարը տեղի է ունեցել առավոտյան 6-ի սահմաններում։ BMW X5 եւ Ford ավտոմեքենաների բախման արդյունքում զոհվել է 9 մարդ։ Առաջին ավտոմեքենան սլացել է 130 կմ/ժ արագությամբ, ինչը ֆիքսել են նաեւ տեսախցիկները։ Երկու մեքենաների վարորդներն էլ տեղում մահացել են։

Մոսկվայի հարավում տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ռեփեր Jenee-ին՝ Եվգենի Մելքոնյանը