Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա մի կին և հայտնել, որ Դավթաշեն թաղամասի բնակարաններից մեկում 2016–ից մինչ օրս բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից, հաղորդում է Shamshyan.com—ը։

Նա նաև հայտնել է, որ նրանք աղջիկներ են վարձել, որպեսզի իր 42-ամյա ամուսնու հեռախոսահամարին զանգահարեն ու նամակներ գրեն, իր հեռախոսահամարը փոխանցել են տղաների, որպեսզի վերջիններս իրեն զանգահարեն, իր մասին տարբեր պիղծ տեղեկություններ են տարածել, ինչպես նաև տարածել են իր անչափահաս երեխայի տեսանյութը՝ վրան գրելով իրենց վարկաբեկող նյութ։

Տեղում պարզվել է, որ ահազանգող կնոջ ամուսնու ՌԴ բնակիչ 62-ամյա մայրը, 69-ամյա ամուսնու հոր միջոցով, հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, հեռախոսազանգով, իսկ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, Երևանում գործող հասարակական գրասենյակում իրենցից պահանջել է նախ 3 հազար, այնուհետև՝ 6 հազար դոլար՝ սպառնալով, որ չվճարելու դեպքում կտարածի արատավորող տեղեկություններ պարունակող հրապարակում։

Դրանից հետո՝ հոկտեմբերի 21-ին, վերջինս «Facebook» սոցիալական ցանցում կատարել է իրենց արժանապատվությունը արատավորող հրապարակում։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած կինը ՍՊԸ-ի տնօրենն է։