2027 թվականին Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 4 տրլն 72 մլրդ դրամ։ Այս մասին նշվում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում։

Ընդ որում, եկամուտները կկազմեն 3 տրլն 603 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ։ Պետբյուջեի պակասուրդը նախատեսվում է 468,18 մլրդ դրամի չափով։

Պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները կլինեն ինչպես արտաքին (280,67 մլրդ դրամ՝ ընդհանուր պակասուրդի 59,9%-ը), այնպես էլ ներքին (187,51 մլրդ դրամ՝ ընդհանուր պակասուրդի 40,1%-ը)։

Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսային աղյուսակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պետական ծախսերի ամենամեծ բաժինը կհատկացվի սոցիալական ոլորտին։