Այս պահին որոշում է կայացվել, որ եկեղեցու հետ կապված կարգավորումը պետք է նույնությամբ արտացոլվի նոր սահմանադրության տեքստում. Սա քաղաքական որոշման համատեքստ է ենթադրում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նրան, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդում շատերը դեմ են այդ որոշմանը։

«Եղել են նաև այլ խմբագրական առաջարկներ, այլ հարցերի հետ կապված, որոնք խորհրդին առաջարկվել են, խորհրդի մի մասը կողմ է եղել, մի մասը դեմ էին եղել։ Եվ մենք նույն կոնցեպտով աշխատելով շարժվելու ենք առաջ։

Խորհրդում ներգրավված են կառավարության ներկայացուցիչներ, դատական իշխանության ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպանը, Ազգային ժողովից գործընկերներ են ներգրավված, ընդ որում ուրախությամբ պետք է նշեմ, որ ընդդիմադիր, այո, Ենգոյանը, տիկին Ենգոյանը, որը հենց սահմանադրական իրավունքի մասնագետ է, եթե չեմ սխալվում, և նաև քաղաքասարակության ներկայացուցիչներ են ներգրավված, նաև Էդմոն Մարուքյանը, նաև ունենք Հանրապետություն կուսակցությունից ներկայացուցիչ, այսինքն կազմն այնպիսին է, որ կարելի է պարզ, պարզորոշ կերպով հասկանալ, որ կոնսենսուսային մոտեցումներ չեն լինելու։ Հնարավոր է լինեն որոշ հարցեր, որ այդ կոնսենսուսը ձեռք բերվի, հնարավոր է լինեն հարցեր, որ կոնսենսուսը ձեռք չբերվի, և հետևաբար այստեղ պատասխանատուն, մենք ենք»,–ասաց Գալյանը։

Նա նկատեց, որ յուրաքանչյուր կարգավորում, որը կլինի Սահմանադրության նախագծում, կրելու է նախագծի տեսք, այսինքն կարելի է փոփոխել, շտկել։

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմադիր ուժերը դեմ են նոր Սահմանադրությանը և դրա հետ կապված հանրաքվեին,. Գալյանն ասաց. «Հանրաքվեն ժողովրդավարության իրացմանն ուղղված գործիք է և կարծում եմ, որ քաղաքական ուժերը չպետք է զսպող կամ կանխարգելիչ դեր ունենան ուղիղ ժողովրդավարության իրականացման համատեքստում, այսինքն չպետք է արգելակեն ժողովրդավարության իրականացմանը»։

Նա ընդծեց, որ իրեն սպառել է ընդդիմության կողմից առաջ քաշվող դիսկուրսը, թե սա Ալիևի պհանջով արվող քայլ է. «Մենք ունենք մեր ներքին օրակարգը, ունենք կառավարության ծրագիրը, որում արտացոլված է նոր Սահմանադրության նախագիծ մշակելու հետ կապված դրույթ, և մենք մեր հանձնառությունը ստանձնած լինելով առաջ ենք շարժվում։