Ազգային ժողովի բակում, այսօր՝ նոյեմբերի 2–ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։

Լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք բանակում տիրող իրավիճակի համար։ Պապիկյանը առանց որևէ բառ ասելու նստեց մեքենան ու հեռացավ։

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ևս հարցերի չպատասխանեց։