Ամերիկյան Օքլահոմա նահանգի Թոմաս քաղաքի քիմիական գործարանում մի քանի պայթյուն է որոտացել: Գործարանում ուժեղ հրդեհ է բռնկվել: Մոտակա տների բնակիչներին տարհանել են, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Զոհերի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում»

Հիշեցնենք, որ 2013-ի հունիսի կեսերին պայթյուն էր տեղի ունեցել Լուիզիանա նահանգի Գեյսմար քաղաքի Williams Olefins քիմիական գործարանում: Այդ ժամանակ զոհվել էր երկու բանվոր, իսկ 600-ից մոտ 100-ը վիրավորվել են:

Ապրիլի 17-ին Թեքսասի Ուեսթ քաղաքում ուժեղ պայթյուն էր որոտացել: Այդ միջադեպի արդյունքում զոհվել էր 14 մարդ, մոտ 200 հոգի վիրավորվել էր: Ողբերգության զոհերի մեծ մասը հրշեջներ եւ բժիշկներ էին: