Թուրքիայի Մալաթիայի նահանգապետարանի առաջ քաղաքացին պարտքերի պատճառով ինքնահրկիզվել է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ալի Օզբայ անունով քաղաքացին Մալաթիայի նահանգապետարանի մոտ է եկել, լրագրողների հետ զրույցում ասել, որ ունի 2 հազար լիրա (400 հազար դրամ) պարտք տան վարձակալության համար եւ չի կարողանում տալ։
Քաղաքացին հայտնել է, որ դիմել է իշխանություններին եւ որեւէ պատասխան չի ստացել, ինչից հետո կրակայրիչը մոտեցրել է իր հագուստին եւ ինքահրկիզվել։
Տղամարդուն ծանր այրվածքներով հասցրել են հիվանդանոց։











