Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի մամուլի ասուլիսի ժամանակ անհայտ մի աղջիկ ցատկել է սեղանի վրա, որի շուրջ նստած է բանկի նախագահը, հայտնում է Sky News-ը։
Սեւ վերնաշապիկով աղջիկը ցատկել է սեղանի վրա՝ բացականչելով «ԵԿԲ-ի բռնապետության դեմ» եւ կոնֆետներ է շաղ տվել սեղանին՝ առաջ բերելով Դրագիի զարմանքը։
Այս պահին աղջկա ինքնությունը դեռ պարզ չէ։ Հեռուստաալիքը հաղորդում է, որ նա հավանաբար ծագումով Հունաստանից է, եւ բողոքի պատճառը այդ երկրում ծանր ֆինանսական վիճակն է, փոխանցում է Gazeta-ն։
Մի քանի րոպե անց ասուլիսը շարունակվել է բնականոն հունով։











