Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ավանդական «ուղիղ կապը», որի ընթացքում արդեն 13-րդ անգամ ՌԴ առաջնորդը կպատասխանի Ռուսաստանի քաղաքացիների ուղարկած հրատապ հարցերին։
Ուղարկված հարցերը հիմնականում առնչվում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, բնակարանային-կոմունալ ծառայություններին, ինչպես նաեւ Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող վիճակին։
Բացի դրանից, ինչպես տեղեկaցրել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բազմաթիվ հարցեր են ստացվել փոքր եւ միջին բիzնեսի ներկայացուցիչներից, որոնց մտահոգում են պատժամիջոցների խնդիրները եւ դրաnց հետեւանքով շուկայի վերակողմնորոշման անհրաժեշտությունը։ Ապրիլի 15-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ի դրությամբ, ստացվել է մոտ 2 մլն հարց, հաղորդում է RT-ն։











