Էմմա Շահինյանը բերման է ենթարկվել քաղաքացուն ահաբեկելու եւ նրանից գումար պահանջելու համար:
Ոստիկանություն է դիմել մի քաղաքացի եւ տեղեկացրել, որ իր ծանոթներից ոմն Էմմա հեռախոսային խոսակցության ընթացքում 600 դոլար է պահանջել եւ գումարը չտալու դեպքում սպառնացել ահաբեկող տեղեկություն եւ տեսագրություն տարածել:
Տուժողը դեկտեմբերի 14-ին Էմմայի ընկերուհու հետ հյուրանոցային համալիրներից մեկում սեռական հարաբերություններ էր ունեցել: Էմման ներկա էր եղել, տեսագրել էր եւ գումար էր պահանջում:
Դեկտեմբերի 16-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեն պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները կենտրոնականի բաժնի քրեական հետախույզների եւ փորձաքրեագիտական վարչության ծառայողների հետ կատարեցին փողերի մշակում. տուժողը պայմանավորված վայրում պետք է գումարը հանձներ Էմմային: Էմման գումարը վերցնելուց եւ կրիչը տուժողին հանձնելուց հետո դուրս է գալիս, որի ընթացքում էլ բերման է ենթարկվում:











