Դուբայում հրդեհ է բռնկվել բարձր երկնաքերներից մեկում, որը գտնվում է աշխարհի ամենաբարձր շենքի՝ Բուրջ Խալիֆայի հարեւանությամբ։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Address Downtown հյուրանոցում հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ։ Այդ շրջանն ավանդաբար Ամանորը նշելու հայտնի վայրերից է, ուր գալիս են դիտելու հրավառությունը։
Հրդեհը ճարակել է շենքի մեծ մասը, այժմ տեղում աշխատում են հրշեջները։











