Համացանցում հայտնվել է տեսանյութ լրագրող Պավել Շերեմետի սպանության վայրից։

Մեքենան պայթել էր Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի Իվան Ֆրանկոյի եւ Բոգդան Խմելնիցկու փողոցների  խաչմերուկում այն  բանից հետո, երբ ՇԵրեմետն անցել էր այդտեղով։

Ուկրաինայի գլխավոր դատախազի խոսքով՝ լրագրողին սպանել են. մեքենայում պայթուցիկ է աշխատել։