Երիտասարդ սեւամորթ բրիտանացի Էլեայջա Քվոշին համացանցի աստղ է դարձել տապակած հավի մասին տեսությունների շնորհիվ։ Մեկ տարուց պակաս ժամկետում YouTube–ի ալիքում նրան բաժանորդագրվել է ավելի քան 200 հազար մարդ, իսկ վերջին հրապարակած հոլովակը մի քանի օրում 2.3 մլն դիտում է հավաքել, գրում է Lenta–ն։
Էլայջան տեսանյութում իրեն անվանում է «Հավի սոմելյե» (Chicken Connoisseur) եւ լուրջ դեմքով համտեսում է տարբեր բրիտանական ռեստորանների տապակած հավը, որից հետո գնահատում է այն 5-բալանոց սանդղակով։











