Ֆիլիպինների Դավաո քաղաքում մոտ 37 մարդ արգելափակվել է առեւտրի կենտրոնի շենքում այնտեղ բռնկված ուժգին հրդեհից հետո, հայտնում է «Սինհուան»:

Հրդեհը սկսվել է 3-րդ հարկում եւ վեր է տարածվել՝ call կենտրոններից մեկի աշխատակիցներին արգելափակելով շենքում: Հրշեջները մի քանի ժամ է՝ շարունակում են կրակի դեմ պայքարել:

Փոխքաղաքապետ Պաոլո Դուտերտեն «Ֆեյսբուքի» իր էջում նշել է, որ հրշեջների խոսքով՝ ներսում արգելափակված մարդկանց «ողջ մնալու հավանականությունը զրոյի է հավասար»:

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն՝ փոխքաղաքապետի հայրը, Ժամանել է հրդեհի վայր եւ շփվել ներսում գտնվողների ընտանիքների հետ: