Դոնալդ Թրամփը սկսում է նախագահական երկրորդ ժամկետում սեփական վերընտրության արշավը: Նա Բրեդ Պարսկեյլին նշանակել է իր հաջորդ ընտրական շրջափուլի մենեջեր, հայտնում է Euronews-ը:
Նախորդ շտաբում Պարսկեյլը պատասխանատու էր թվային եւ վիրտուալ դաշտում ընտրողների հետ աշխատանքի համար:
Այս որոշումն ընդունվել է 8 ամիս առաջ մինչեւ Կոնգրեսի 2 պալատների միջանկյալ ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան այս տարվա աշնանը: Դրանց արդյունքը ցույց կտա՝ Հանրապետական կուսակցությունն արդյոք կպահպանի՞ ներկայիս վերահսկողությունը երկրի օրենսդիր իշխանությունում: Ամբողջությամբ կվերընտրվի՞ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատի կազմի երրորդ մասը:
ԱՄՆ գործող նախագահի նախընտրական արշավի կենտրոնակայանը, ինչպես նախկինում, գտնվում է Նյու Յորքում Trump Tower-ում, որտեղ ԱՄՆ 45-րդ նախագահը ապրել է մինչեւ երդմնակալությունը եւ Սպիտակ տուն տեղափոխվելը:











