Հրայր Թովմասյանի մեջ միշտ կռիվ  եղել՝ քաղաքական գործչի եւ մասնագետի միջեւ, ի վերջո հաղթել է մասնագետը։ Այդ մասին Թովմասյանն ասել է այսօր՝ մարտի 1-ին Ազգային ժողովում  Սահմանադրական անդամի ընտրության քննարկմանը։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար առաջարկում է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Հրայր Թովմասյանն իր խոսքում նշեց, որ որպես ՍԴ անդամի թեկնածու կդժվարանա ծրագիր ներկայացնել, խոսել հետագա անելիքների մասին, որովհետեւ ՍԴ անդամը մեկ անելիք ունի՝ իր գիտելիքներով, Սահմանադրության ընկալմամբ, հետեւելու, ստուգելու, թե արդյոք այդ ակտերը համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը թե՞ ոչ:

«Միշտ այդ կռիվը տեղի է ունենում մարդու ներսում՝ քաղաքական գործչի եւ մասնագետի միջեւ. պիտի ասեմ, որ այսօր՝ մասնագիտությունն այսօր իմ մեջ գլուխ բարձրացրեց ու հաղթեց»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպիսին կլինի իր վերաբերմունքը, եթե ՍԴ-ում վիճարկվի այն օրենքների սահմանադրականության հարցը, որոնց Հրայր Թովմասյանը կողմ է քվեարկել ԱԺ-ում, կամ նույնիսկ եղել է դրանց հեղինակը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Այն նախագծերին, որոնց ես ԱԺ-ում կողմ եմ քվեարկել, ես ձեռնպահ կմնամ ՍԴ-ում այդ հարցերի քննարկմանը մասնակցելուց»: