Կոլորադոյում երկու տղամարդ դաժանորեն ծեծել են 4-ամյա դստերը գրկած հորը: Դեպքի տեսագրությունը Facebook-ում հրապարակել է տեղական ոստիկանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել բարերից մեկում: Վեճից հետո երիտասարդներից մեկը հարվածել է Ռիչարդ Բրաունի դեմքին, ով գրկած է եղել երեխային եւ չի կարողացել պաշտպանել իրեն:

Բարի այցելուներից մեկը հորից վերցրել  է երեխային եւ տարել նրան մեկ այլ սրահ, որից հետո Բրաունին գետնին են տապալել եւ սսկել են ոտքերով հարվածել:

Ըստ ոստիկանության՝ երկու հարձակվողները ձերբակալվել են: Նրանք մեղադրվում են լուրջ մարմնական  վնասվածքներ պատճառելու եւ երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ:

Բրաունը տեղափոխվել է հիվանդանոց, երեխան չի տուժել: