Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի օդանավակայանում քրդերի չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ պղպեղի գազի կիրառման հետեւանքով մի քանի մարդ է տուժել: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հաղորդել է Rheinische Post առցանց հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանության պաշտոնական ներկայացուցչին: «Ոստիկանական օպերացիան շարունակվում է»,- մեջբերում է պարբերականը ոստիկանության ներկայացուցչի խոսքերը: Նա հավելալ է, որ «օդանավակայանի այն հատվածները, որտեղից իրականացվում են թռիչքները, փակ են», սակայն օդանավակայանի աշխատանքն ընթանում է սովորական հունով: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տուժածների առողջությանը հասցված վտասի աստիճանը «դեռ հայտնի չէ»: Իսկ թե ով է տարածել պղպեղի գազը, ոստիկանությունը չի մանրամասնել:
Բողոքի ակցիան մեկնարկել էր կիրակի օրը: Օրվա առաջին կեսին մասնակիցների թիվը շուրջ 400 մարդ էր կազմում, ճաշից հետո մասնակիցների թիվը կրճատվել էր մինչեւ 150 մարդ: Նրանք բողոքում էին Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների դեմ: Արդյունքում, օրվա առաջին կեսին փակվել էր վայրէջքի երեք ելքերից մեկը, հայտնում է Rheinische Post-ը՝ վկայակոչելով Գերմանիայի Դաշնային ոստիկանությունը:
Ըստ ոստիկանության՝ այժմ հաջողվել է ցուցարարներին ամբողջությամբ դուրս բերել օդանավակայանի շենքից, սակայն հարակից տարածքը արգելափակված է իրավապահների կողմից:
Դյուսելդորֆում քրդերի բողոքի ակցիայի ժամանակ պղպեղով գազ է կիրառվել
Հասանելի է
русский










