Մարտի լույս 5-ի գիշերը ժամը 01.55-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել «Աստղիկ» ԲԿ-ից, ըստ որի մի տղամարդ է բուժօգնության դիմել՝ ախտորոշվել է կտրած-ծակած վերք, որովայնի վնասվածք:

Պարզվել է, որ նա դանակահարվել է: Ոստիկանները պարզել են, որ նախնական տեղեկություններով տղամարդուն դանակահարել էր մի երիտասարդ Դուրյան փողոցում:

Պարզվել է, որ կասկածյալը Սերոբ անունով անչափահասն է, որի բերման են ենթարկել ոստիկանությունը: Նա հանձնվել է ծնողների հսկողությանը: