Երեւանի 28–ամյա բնակիչ Ա. Հովհաննիսյանը օրերս գրպանահատության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Ըստ պաշտոնական տեղեկության՝  բացահայտվել է, որ  հունվարի 11–ին նա է հափշտակել Երեւանի բնակչուհու դրամապանակը՝ նրան պատճառելով 200 հազար դրամ վնաս։

Կասկածյալը ստորագրությամբ  ազատ է արձակվել։ Քննությունը շարունակվում է։