ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ սեպտեմբերի 27–ին հրաժարվեց հայտնել՝ արդյոք գաղտնալսման գործով հարցաքննվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Բազմիցս ասել եմ՝ նախաքննության ընթացքում տվյալներ չեն հաղորդվում»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։

Մեր մյուս հարցին, թե ի՞նչ տեղեկություններ կան հետախուզման մեջ գտնվող Լեւոն Սարգսյանի եւ Նարեկ Սարգսյանի վերաբերյալ, գլխավոր դատախազը հրաժարվեց հայտնել։

Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը եւ Նարեկ Սարգսյանը մեղադրվում են ապօրինի հարստացման մեջ, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։