8-ամյա ֆիլիպինուհի Բրիել Մինիան, փորձելով իր հորը փրկել թալանից, հարձակվել է զինված գողերի վրա՝ տեղեկացնում է Daily Mail-ը։

Դեպքը տեղի է ունեցել Ֆիլիպինների Կավիտե քաղաքում։ Տղամարդը մոտեցել է տանը, եւ երբ դուրս է եկել մեքենայից, նրան են մոտեցել մի քանի գողեր եւ զենքի սպառնալիքով խլել փողերը։

Այդ ժամանակ նրա դուստրը խաղալիս է եղել տան բակում։ Տեսնելով իրավիճակը՝ աղջիկը հարձակվել է նրանցից մեկի վրա եւ խլել գողոնով պայուսակը։ Տղամարդը հրել է նրան, սակայն Բրիելը ոտքի է կանգնել, վազել ու բարձրացել նրանց մոտոցիկլետի վրա։

Գողերն աղջկան գցել են գետնին եւ հեռացել։ Նա մի քանի թեթեւ վնասվածքներ եւ քթի կոտրվածք է ստացել։ Հիվանդանոցում երկու օր մնալուց հետո բժիշկներն աղջկան տուն են ուղարկել։