Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Արթիկի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996 թվականի հոկտեմբերից 2014 թվականի օգօստոսն ընկած ժամանակահատվածում որպես էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել եղբորը։
Նա փաստացի աշխատանքի չի հաճախել եւ պարբերաբար բացակայել է հանրապետությունից։ Նախկին տնօրենը պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով՝ յուրացրել է եղբոր անվամբ հաշվարկված եւ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3,5 միլիոնից ավելի դրամը։
Առերեւույթ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

Չինաստանում մեկնարկել է 2026 թ.-ի լրատվամիջոցների փոխանակման ծրագրի երկրորդ փուլը | Inside China

Փաշինյանը «թասիբի» է գցում Պուտինին. Կրեմլում որոշել են կոշտ քայլերի գնալ I ԼՈՒՐԵՐ I 20:00

Առավոտը՝ մեկ բաժակ անարատ կաթով. «Երեմյան» կաթնամթերքի անակնկալը՝ առաջին դասարանցիներին

Իշխանությունը հասունացնում է ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցը I ԼՈՒՐԵՐ I 18:00

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են ՀՀ ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Ամենաբարձր պետական մակարդակով քաղաքական գործչին վարկաբեկել են. Ագնեսա Խամոյան

ՔՊ-ում չեն վախենում, որ Մոսկվան կթանկացնի գազը I ԼՈՒՐԵՐ I 16:00

Միջազգային կրթություն Դիլիջանում․ Green Rock-ը բացել է Apicius Armenia-ի նոր մասնաշենքը

Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը բարձրանա. Թագուհի Ղազարյան

Ջուլիետա Ազարյանի նշանակումը Տիգրան Ավինյանին օգնելու համար է արվե՞լ

Ավինյանը հունից դուրս եկավ. խցանումների թեմայից իրավիճակը լարվեց ավագանու նիստում I ԼՈՒՐԵՐ I 14:00

Կարմիր է տված, չի կարելի խոսել. Վարդան Ղուկասյանը ոստիկանների ուղեկցությամբ եկավ դատարան