Մարտի 9-ին, ժամը 16-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառման շրջանակում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ գյուղից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել նույն գյուղի 63-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փայտանյութի ծավալն արձանագրելիս ոստիկանները մեքենայում հայտնաբերել են «Իժ» տիպի 16 մմ տ/չ մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, 10 փամփուշտ եւ կրակված փամփուշտի 3 պարկուճ:

Վարորդը հայտնել է, որ զենքը պատկանում է իրեն, սակայն օրինականությունը վկայող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Նշանակվել են փորձաքննություններ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: