Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը Մանկական զարգացման կենտրոնի հիմնադիր Աննա Մինասյանն է:

 Երկու երեխաների մայրն իր օրինակով հասկացել է՝ անհրաժեշտ է ստեղծել մի վայր, որտեղ միաժամանակ եւ´ երեխաներն ապահով կլինեն, եւ´ մայրիկները կկարողանան առանց երեխաների զրուցել, սուրճ խմել, ժամանակ անցկացնել:

«Կանայք պետք է լինեն շատ համարձակ, եւ երբ դու դիմում ես այդ համարձակ քայլին՝ միշտ ինչ-որ հրաշք է կատարվում: Ցանկացած դժվարության մեջ ես հիշում եմ՝ հանուն իմ ընտանիքի պետք է լինեմ ուժեղ, պետք է լինեմ սթափ»,- ասում է Աննա Մինասյանը։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը եւ հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։

Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը եւ ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։

Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն եւ #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։

Մանրամասները՝ տեսանյութում