Մերձմոսկվայում այրվում է Ozon պահեստը, հաղորդում է «Интерфакс»-ը։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տատյանա Վիտուշեւան։
«Բարդության երրորդ կարգ է տրվել հրդեհին»,-գրել է նա թելեգրամյան իր ալիքում։
Նրա խոսքով՝ հրդեհը, նախնական տվյալներով, առաջացել է անվտանգության կանոնների խախտման պատճառով։











