Անպայման Երեւանի փողոցների փոսերը կլցնենք, բայց պետք է համապատասխան եղանակային պայմաններ ունենանք, որպեսզի լցված փոսերը 10 օրից նորից չքանդվեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք մեծ ծավալի աղ ենք ցանել:Նկատած կլինեք, որ այս տարի ավազ գրեթե չի ցանվել: Ավազը միշտ այն տրամաբանությամբ է արվել, որ մարդկանց աչքը տեսնի, որ գործ է արվել, իսկ աղն այնքան էլ տեսանելի չէ: Աղը ունի ճանապարհները քայքայելու հատկություն: Ձմեռվանից հետո փոսերը կլցվեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այս տարի շատերը նկատեցին, որ ձնամաքրման աշխատանքներում քաղաքապետարանը ձախողվեց, Ավինյանն ասաց, որ ձեռքբերված տեխնիկան այս տարի փորձարկվեց քաղաքում, որից իրենք եւ դրական եւ բացասական հետեւություններ արել են, ինչը տեսանելի կլինի հետագայում: