Այո, մենք գիտենք հանրային տրանսպորտից բողոքների մասին. այս տարի 30 ավտոբուս արդեն եկել է, եւս 170 ավտոբուսի տենդերը կայացել է: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Շուտով կկնքենք պայմանագիր հաղթող ընկերության հետ եւ ամենայն հավանականությամբ, ամռան վերջին կունենանք եւս 170 նոր ավոտբուսներ: Հուսով՝ այդ ժամանակ մենք կունենանք հանրային տրանսպորտի համար շատ ավելի շատ առանձնացված գծեր»:











