Սխալ են ասում, շատ էլ լավ ա վիճակը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Հովաննիսյանը՝ անդրադառնալով ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի վիճակի մասին Բագրատ Սրբազանի հայտարարությանը։
«Աշխատավայրում հենց հիմա նստած ա, հենց էս պահին նստած ա»,- հավելեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով անհնազանդության ակցիաների ժամանակ ճամփեզրերին նստած մարդկանց բերման ենթարկելուն՝ ոստիկանապետը արձագանքեց․ «Չի եղել նման բան, օրենքի սահմաններում ա ամեն ինչ»։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 12-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում իր ելույթի ժամանակ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով Վահե Ղազարյանի վիճակն այնքան էլ լավ չէ։
Վահե Ղազարյանի վիճակը շատ լավ է․ աշխատավայրում է․ ոստիկանապետը՝ ՆԳՆ նախարարի մասին
Հասանելի է
русскийՏեղադրություն











