News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի Մարութա (Մարաթուկ) սարի հերթական ուխտին են մասնակցել հայաստանցիներ, Սփյուռքից եւ Թուրքիայի տարբեր վայրերից ժամանած հայեր (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես Սասունից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Մարութա սարի վերելքն այս տարի կազմակերպել էր «Սասունի եւ Մուտքիի հայերի միության» կողմից: Հայաստանցիների ուխտագնացությունը կազմակերպել էր Նարեկավանք Տուր ընկերությունը: Բոլոր ուխտավորները կարողացան առանց խոչընդոտների բարձրանալ եւ կատարել իրենց ուխտը Մարութա Բարձր Աստվածածին մատուռում, չնայած որ թուրքական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Սասունի քաղաքապետն ու քայմաքամը արգելել են իրականացնել ուխտը՝ պնդելով, թե այն համընկնում է մուսուլմանների ամենահայտնի տոնին՝ Ռամադանին: Սասունի քաղաքապետարանը նշել էր, թե տոնը տեղափոխվում է սեպտեմբերին՝ հաշվի չառնելով, որ հստակ օր ունեցող տոները չեն տեղափոխվում, այն էլ մի քանի ամիս անց: 

Սասուն ժամանած մոտ 100 հայերը հատուկ փոխադրամիջոցներով  հուլիսի 28-ի երեկոյան բարձրացան Մարութա սարի լանջը, որտեղ միասին ընթրեցին եւ հայկական երգ ու երաժշտությամբ շարունակեցին տոնական երեկոն:

Առավոտյան ժամը 4:00-ին առաջին խումբը սկսել է վերելքը, որին հետեւել են մյուսները: Մոտ 2 ժամ հետո ուխտավորները հասել են Մարութա Բարձր Աստվածածին մատուռի մոտ, որը գտնվում է Մարութա սարի գագաթին՝ 2973 մետր բարձրության վրա: Ուխտավորները մատուռում մոմ են վառել, միասին աղոթել եւ հոգեւոր երգեր կատարել:

Ուխտագնացության մասնակցում էին «Մարաթուկ» ազգագրական երգին պարի համույթը, Սփյուռքի մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք:

 Նշենք, որ Մարութա սարը գտնվում է Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառում եւ եղել է սասունցիների սիրած եւ պաշտելի սարը, որը կոչվել է նաեւ Մարաթուկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ