News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ» ԱԺ պատգամավորների հետ շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:

Երեք բառով բնութագրեք ձեզ: Ի սկզբանե ասեմ` «Ես մարդ եմ» տարբերակը չի ընդունվում:

Իրատես, սկզբունքային, կանացի:

Ձեր մեջ ամենագովելի եւ պարսավելի հատկանիշները որո՞նք են:

Դժվարանում եմ ինձ գովել, բայց պարսավելի հատկանիշ չունեմ:

Կյանքը իմաստը ո՞րն է եւ արդյոք որեւէ իմա՞ստ ունի:

Ապրել եւ սիրել:

Քաղաքականությամբ զբաղվելիս կին լինելը առավելությո՞ւն է, թե՞ թերություն:

Կին լինելն ինձ երբեք չի խանգարել:

Կյանքից ստացած ամենակարեւոր 3 դասերը:

Համբերատար լինել, կենտրոնանալ կարեւորի վրա եւ հնարավորինս հեռու մնալ բացասական էներգիայով մարդկանցից:

Ձեր ամենախոցելի կողմերը:

Շուտ եմ վիրավորվում, շատ զգայուն եմ, բայց արդեն քչերն են դա նկատում:

Ինչո՞ւմ եք ձեզ մեղադրում:

Չեմ մեղադրում:

Ինչի՞ համար եք զղջում:

Շատ երեխաներ չունենալու համար:

Ի՞նչ սխալներ եք գործել եւ ներողություն խնդրո՞ւմ եք, երբ սխալվում եք:

Եթե սխալվում եմ, անպայման:

Երբ ստում եք կամ չեք ասում ողջ ճշմարտությունը, ինչ-որ բան փոխվո՞ւմ է

Ձեր մեջ, օրինակ` դիմախաղ, հատուկ կեցվածք եւ այլն:

Աշխատում եմ տհաճ իրավիճակների մեջ չհայտնվել:

Երջանկության ձեր բաղադրատոմսը:

Սիրել կյանքը, լինել կամեցող եւ լավատես:

Ներդաշնակությունը:

Հոգուդ, մտքերիդ եւ ինքդ քեզ հետ....

Հոգսեր, պարտականություններ:

Եվ հոգսեր, եւ պարտականություններ, եւ պատասխանատվության մեծ զգացում:

Հպարտությունը:

Դուստրս:

Ուրախությունը եւ տխրությունը:

Ուրախանում եմ հարազատներիս հաջողություններով, աշխատանքիս արդյունքը տեսնելիս, տխրում եմ չարության դրսեւորումներից:

Հուսահատություններ եւ հիասթափություններ:

Երեւի թե եղել են, բայց ես արագ  մոռանում եմ դրանց մասին:

Ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

Համարձակ քայլեր, շրջադարձային որոշումներ մեկ անգամ չէ, որ կայացրել եմ եւ բարեբախտաբար, չեմ սխալվել:

Խենթություններ, որոնք տղամարդիկ արել են ձեզ համար:

Բազմաթիվ  անգամներ...

Նախկին եւ ներկա երկրպագուներ, անցած սերեր:

Շատ լավ ամուսին ունեմ եւ երջանիկ եմ զգում նրա հետ:

Ձեր ամուսինը, ինչի՞ եք հենց նրան ընտրել:

Որովհետեւ պարկեշտ է, խելացի եւ տաղանդավոր:

Կարինե Աճեմյանը` խոհանոցում, ի՞նչ չեք կարողանում պատրաստել եւ ի՞նչն եք համեղ պատրաստում:

Սիրում եմ պատրաստել եւ ասում են, որ շատ համեղ է, երբեք խաշ եւ հարիսա չեմ պատրաստել, որովհետեւ ընտանիքիս անդամները չեն սիրում:

Եթե ձեզ հնարավորություն տրվեր, ի՞նչ կցանկանայիք փոխել ձեր արտաքինի եւ ներքինի (հոգեկան աշխարհը նկատի ունեմ) մեջ:

Ոչինչ չէի փոխի:

Ո՞ւմ եք ձեզ կամ ու՞մ են ձեզ նմանեցնում, իսկ դուք երբեւէ ինչ-որ մեկին կցանկանյի՞ք նմանվել:

Ուրախ եմ, որ ինքս ինձ եմ նման եւ երբեք ոչ մեկի նմանվել չէի ցանկանա:

Ի՞նչ արժե ձեր գեղեցկությունը, շաբաթական ինչքա՞ն ժամանակ եւ գումար եք վատնում միշտ այդքան գեղեցիկ լինելու համար:

Սիրված կինը երբեք շատ ժամանակ եւ գումար չի տրամադրում գեղեցիկ լինելու համար,

Ամենառոմանտիկ օրը:

Դրանք շատ են եղել:

Ալեն, Դելոն, Բրեդ Փիթ…հայտնի տղամարդկանցից ո՞ւմ եք հավանում:

Ես տաղանդավոր դերասաններին եմ սիրում` Շոն Պեն, Էնթոնի Քուին....

Ամենամեծ նվերը, որ ստացել եք, կամ նվիրել եք:

Սիրելիներիս նվերները, ամենամեծը չեմ կարող հիշել:

Կատարյալ երջանիկ լինելու համար ձեզ ի՞նչն է պակասում` ելնելով այն համոզմունքից, որ աշխարհում ոչինչ կատարյալ չէ:

Կցանկանայի, որ մտերիմներս եւ հարազատներս ավելի բարեկեցիկ կյանքով ապրեին , այդ դեպքում ես ավելի հանգիստ կլինեի:

Ինչքա՞ն փող կամ ՞ինչ նյութական հարստություն կցանկանայիք ունենալ:

Այնքան, որքանի արժանի է իմ ընտանիքը:

Հայաստանյան քաղաքական դաշտում ո՞ր քաղաքական գործչով եք հիանում:

Հիանում են արվեստի գլուխգործոցներով:

Հայելու առաջ:

Ժպտում եմ:

Լրագրողների պայուսակում մշտապես կարող ես գտնել ձայնագրիչ, թուղթ, գրիչ եւ նմանատիպ այլ իրեր, ի՞նչ կարելի է գտնել կին պատգամավորի պայուսակում:

Շատ ու շատ հետաքրքիր իրեր, պայուսակի պարունակությունից կարելի է հասկանալ, թե ով է այդ կինը:

Ընտանեկան վեճերը ի՞նչ թեմաների շուրջ են ծավալվում:

Լուրջ վեճեր վաղուց չեն ծագել, ես շատ զիջող եմ ընտանիքում:

Սիրելի եւ չսիրելի զբաղմունքներ:

Սիրում եմ դաշնամուր նվագել, լողալ եմ շատ սիրում, կարդալ, չեմ սիրում երկար ու դատարկ զրույցներ, շոգ եղանակին արդուկել:

Եթե կախարդական փայտիկ ունենայի… հայրենիքի, ազգի համար բան չխնդրել:

Սկզբում ասացի, որ իրատես եմ եւ հավատում եմ , որ կամքով, մեծ ցանկությամբ շատ բան կարելի է փոխել առանց փայտիկների...

Հաջողության հասնելու համար կանացի ո՞ր զենքն եք օգտագործում` ժպիտ, գեղեցկություն, արցունքներ, թե….

Երբեւէ որեւէ զենք օգտագործելու մասին չեմ մտածել, բայց կանացիությունը արդեն զենք է:

Կարող ե՞ք ձեզ թույլ տալ հենց հիմա սիրո խոստովանություն անել ինչ-որ մեկին: Համեցեք…

Իմ սիրո խոստովանությունները երբեք բառերով չեն արտահայտվել, այլ այն կյանքով , որով ապրում եմ:

Հայտնի խոսք կա` զգուշ եղեք երազանք պահելիս, հնարավոր է դրանք իրականություն դառնան: Ձեզ ծան՞ոթ իրավիճակ է:

Այո:

Մեր շարքին մասնակացող նախորդ պատգամավորը` ՀՀԿ խմբակցությունից Հովհաննես Սահակյանը հարցնում է Ձեզ, թե որն է ձեր կյանքի ամենապայծառ եւ լուսավոր կետը:

Ընտանիքս:

Ուղղեք ձեր հարցը մեր շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որը չգիտենք, թե ով կլինի:

Ինչպես անցկացրեցիք ձեր ամառային հանգիստը եւ արդյոք այժմ ձեզ չեն անհանգստացնում  ավելացած կիլոգրամները:

Նշենք, որ 50-ամյա Կարինե Աճեմյանը ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը, սովորել է Երեւանի  պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի Հր. Ղափլանյանի դերասանական կուրսում, ստացել գործարար-մենեջերի որակավորում: Աշխատել է որպես դաշնամուրի դասատու, ռեժիսոր, թատրոնի տնօրեն, աշխատակամզի ղեկավար, ֆինանսական բաժնի պետ, մշակույթի նախարարի խորհրդական եւ այլն: Նա պատգամավոր է դեռեւս 2009թ: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե ԷնֆիաջյանիՆաիրա Զոհրաբյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ